Հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր Արցախում 5 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում՝ Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում, այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում: