Ալիևը Պուտինի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է vecti-ն։ Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ, հայտնում է Կրեմլը։
Ալիևը Պուտինի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին և հայտարարել, որ դեպքի առթիվ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու:
Պուտինը Ալիևին ասել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորության մասին։