Արցախի պատվիրակությունն արդեն ժամանել է Եվլախ
Հայկական պատվիրակությունը ժամանել է Եվլախ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես երեկվանից հայտնի էր, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախում կկայանա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։
Արցախի պատվիրակությունը ղեկավարում է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։ Ադրբեջանական կողմը բանակցություններին ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, մարտին Ադրբեջանի նախագահը նրան նշանակել էր Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու։