Ադրբեջանի ահաբեկչության պատճառով մարդիկ 35 ժամ է՝ սառը նկուղներում են
Ադրբեջանի ահաբեկչության պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից, այդ մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։
Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով մնալով սառը նկուղներում։