Ռուսաստանը պետք է պատասխան տա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը իր կատարած գործողությունների համար պետք է պատասխան տա: Տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը Հարավային ամերիկայից վերադառնալիս ժամանել է Սենեգալի մայրաքաղաք Դաքար: Սենեգալի նախագահ Մաքի Սալլի հետ հանդիպման ժամանակ մամլո ասուլիս է տվել և հայտարարել, որ Ռուսաստանը ապօրինի գործողությունների համար պետք է պատասխան տա:
Էրդողանը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում բնակչության նկատմամբ կատարած սպանդի համար: Նրա խոսքով` ռուսական և Ասադի ուժերի կողմից Սիրիայում սպանվել է 400 հազար մարդ: Բացի այդ 2 մլն 700 հազար սիրիացի գաղթական անցել են Թուրքիա:
«Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը ցամաքային սահման չունեն Սիրիայի հետ: Նրանց կատարած ռազմական գործողությունների արդյունքնում սիրիացի գաղթականները ապաստան են գտնում Թուրքիայում: Մենք Սիրիայի հետ ունենք 911 կմ սահման: Ամբողջ սահմանով մարդիկ են անցնում Թուրքիա: Եվ մենք ընունել ու ընդունում ենք այդ մարդկանց: Մինչև այժմ փախստականների վրա ծախսել ենք 9 մլրդ դոլլար, իսկ դրա դիմաց ՄԱԿ-ից ստացել ենք ընդամենը 455 մլն-ը: Ռուսաստանը սիրիացի ժողովրդի հանդեպ կատարած գործողությունների համար պետք է պատասխան տա»,- հայտարարել է Էրդողանը: