Կառավարության դիմաց ակցիայի գործողությունների հետևանքով տուժել է ՀՀ փոխոստիկանապետը
Կառավարության դիմաց ակցիայի գործողությունների հետևանքով տուժել է ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Այդ մասին հայտնում է 24News․am-ի թղթակիցը։
Հիշեցնենք՝ Կառավարության շենքի մոտ այս պահին բախումներ են։
Հանրապետության հրապարակում իրավիճակը չափազանց լարված է, ոստիկանության ու քաղաքացիների միջև քաշքշուք է սկսվել։
Ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում։