Հանրապետության Հրապարակում իրավիճակը լարվում է. ոստիկանական նոր ուժեր են կենտրոնացվում
Հանրապետության Հրապարակում իրավիճակը լարվում է։ Քաղաքացիները մոտեցել են Կառավարության շենքի դիմաց են՝ «Նիկոլ դավաճան», «Ոստիկան, դավաճան» վանկարկումներով։
Կառավարության շենքի մոտ ոստիկանական նոր ուժեր են կենտրոնացվում, որոնք մի քանի շերտով «կենդանի պատնեշ են» կազմել, ընդ որում, ոստիկանները զինված են հատուկ միջոցներով՝ վահաններով, մահակներով։