Ավելի քան 10000 մարդ այս պահին տեղահանված է հայրենի համայնքներից. Արցախի ՄԻՊ
Հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է սկսել տվյալներ հավաքագրելու համար, այդ մասին ասվում է ԱՀ ՄԻՊ թվիթերյան գրառման մեջ․
«Տեղահանվածները ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի է ապահովել հարաբերական անվտանգություն։
Նրանք առանց պատշաճ սննդի են, դեղորայքի, հիգիենայի պարագաների՝ սա ազգային աղետ է և մարդու բոլոր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում»,- նշել են ՄԻՊ գրասենյակից։