Կստեղծվի ազգային կոմիտե, որի մշակած ծրագրով ԱԺ ընդդիմությունը իմփիչմենտի գործընթաց կսկսի (տեսանյութ)
Շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր խորհրդակցությանը մասնակցել են և եղել է ծավալուն քննարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզի շուրջ, այդ մասին Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ակցիայի ժամանակ ասել է Իշխան Սաղաթելյանը։
«Առնվազն երկու հարցում եղել է հստակ փոխըմբռնում: Առաջինը՝ պետք է ստեղծվի համակարգող մարմին, ազգային խորհուրդ, կոմիտե և նման մի ձևաչափ, որը կհամակարգի ամբողջ աշխատանքները և մնացած տեղեկությունները կասեմ հավաքի ժամանակ»,- նշել է նա․
«Մենք մշակել ենք քայլերի գործոողություների ծրագիր, որի վերջնադյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը,- ընդգծել է Սաղաթելյանը։
«Եթե այն ինչ արել ենք, արած չլինեինք՝ վաղուց տրված կլիներ: Ուժերը չի բավարարել և եկել հասել ենք այս օրվան»,- հավելել է պատգամավորը։