«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ ՊապոյանԵկեղեցու դեմ հալածանքը Փաշազադեի թելադրանքով է. Հուսիկ Արա (տեսանյութ)Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»
Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Չեմ ուզում Ձեզ բժժացնել, հարցիս պատասխան եմ ուզում... Մի տվայտվեք. Վարդանյան- Միրզոյան «դեբատը» (տեսանյութ)Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթՀրաժեշտ եմ տալիս ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկին. Ռոնալդուն հայտարարեց կարիերան հավաքականում ավարտելու մասին
Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց
Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ)Կպած ուզում եք ինձ բժժացնել. ես դեռ չեմ բժժել, տիկին Վարդանյան. Արարատ Միրզոյանը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)Ուշիի ողբերգական վթարի հատվածը պատշաճ գծանշված է եղել, բեռնատարը ՀՀ հաշվառում չունի. ԽուդաթյանԷդ ի՞նչ հպարտանալու բան է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններով հպարտանում եք. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոն է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովումԶԱԳՍ-ում ամուսնացնող կինը, որ վկա է, կասեք՝ ամուսնության կողմ է.... ինչըղ, էդպես կեղնի. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Փաստաբանի կողմից վստահորդից 820 հզր դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է (կադրեր)
Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություն կլինի. կապրենք, կտեսնենք. Միրզոյան
Ֆրանսիայում բողոքի ցույցերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավվի 70 հազար իրավապահ
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրություններն սպառված են. Փաշինյան
Դժգոհություններ էլի եմ լսել. Միրզոյանը՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասինԱմեն ինչ ունի իր բացատությունը, բայց դա մեզ բավարարում. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
Ուշադրություն. սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյան
Տեսանյութ

Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվել է ևս 2 մասնակից. ՔԿ (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեծ ծավալով շարունակվում է: Այս մասին տեղեկանում է ՔԿ-ից:

ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ համագործակցված իրականացվող քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումներով պարզվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրականացման մեխանիզմներն ու հանգամանքները։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի մոտ, բազմության կուտակումը և զանգվածային անկարգություններին ամսնակցությունն իրականացվել է նաև Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչների, խմբերի կողմից կազմակերպված ձևով՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ագրեսիվ վարքագծի դրսևորմամբ և հրահրմամբ հավաքն աստիճանաբար վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք դրսևորվել են խաղաղ հավաք անցկացնելու, հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, դեպի Կառավարության շենքի մուտքի դռները ոստիկանական պատի ուղղությամբ զանգվածային մեծ ճնշում գործադրելով քաշքշոցների, Կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու միջոցով։

Զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել թվով 16 ոստիկան, ինչպես նաև 26 քաղաքացիական անձ, որոնց մեծ մասը, բուժօգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ Տուժած անձանց առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են 29-ամյա և 16-ամյա՝ Արցախի նախկին բնակիչ հանդիսացող երկու անձինք։ Նրանցից առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։

Նախնական տվյալներով՝ ձերբակալված անչափահաս քաղաքացին ոառերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով։

Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ, ոստիկանության համազգեստի և պաշտպանիչ միջոցների կտորներ և այլն։

Ստացվել և ուսումնասիրվել են երկու տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արդեն իսկ արձանագրվել և անհատականացվել են զանգվածային անկարգություններին մասնակցող տասնյակից ավելի անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

 Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։