Մեր էշի համբերությունը վերջանում է
Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները` ոստիկանները, հրշեջները և ափային պահակության ներկայացուցիչները, ուրբաթ երեկոյան Աթենքում բողոքի ակցիա են անցկացրել, որի ժամանակ փորձել են ավանակ տանել խորհրդարան, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Բողոքի ակցիայի մասնակիցները բեռնատարով ավանակին բերել են քաղաքի կենտրոն: Կենդանու թիկունքին պաստառ են փակցրել վարչապետի, աշխատանքի նախարարի և ներքին գործերի նախարարի տեղակալի լուսանկարներով, ինչպես նաև գրությամբ` «Պարոնայք, մեր էշի համբերությունը ավարտվում է»:
Նշենք, որ ծառայության մեջ գտնվող ոստիկանները թույլ չեն տվել գործընկերներին կենդանու հետ խորհրդարան մուտք գործել: