Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների. Ստեփանակերտի քաղաքապետարան
Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն:
«Հարգելի քաղաքացիներ:
Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան:
Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- ասվում է հայտարարության մեջ: