Տեր եղանք Արցախին՝ լինելու շանս ունենք, չեղանք՝ վաղը թուրքի դրոշը Երևանում են տնկելու․․․ Ալվինա Աղաբաբյան (տեսանյութ)
Փորձագետ Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է արցախցի երեխաների լուսանկարներ և կից գրել․
«Արցախը վերցնելուց հետո թուրքը գալու է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի ու մյուս շրջանների հետևից։
Չկասկածեք։
Էդ մասին նա բացահայտ է ասում։
Չե՞նք ուզում էդպես լինի։
Ուրեմն թուրքին կանգնեցնել է պետք հենց Արցախում։
Արցախն էսօր վիրավոր, արնաքամ, բայց կռիվ է տալիս։
Տեր եղանք էդ կռվին, տեր եղանք Արցախին, լինելու շանս ունենք, չեղանք, վաղը թուրքի դրոշը Երևանում են տնկելու, արդեն պաշտոնապես...»։