Միրգը թանկացել է
Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 10.3%, նռան` 13.0%, խնձորի` 15.3%, կիտրոնի՝ 17.0%, խաղողի`17.3%, մանդարինի`18.7%, տանձի` 19.7%, արքայանարնջի 44.1% գնաճը: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նարնջի` 9.5%, ընկույզի միջուկի՝ 2.3%, չորացած մրգերի 1.5% գնանկում:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 6.7-17.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Իջևանում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.0 տոկոսային կետով: