Իրավիճակի հանգուցալուծման համար Արցախն աշխատում է տարբեր երկրների ու կառույցների հետ. Տեղեկատվական շտաբ
Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: