Ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է նաև կեղծ հայկական օգտահաշիվներ. Արցախի տեղեկատվական շտաբը խնդրում է լինել ուշադիր
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ:
Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Արցախի տեղեկատվական շտաբ