Նրանք չկարողացան մեզ ստիպել հեռանալ շրջափակման և սովի միջոցով, իսկ այժմ նրանք դիմում են խաղաղ բնակիչների ռմբակոծման. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Ադրբեջանը գնդակոծում է Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքների քաղաքացիական շենքերը, ինչի հետևանքով երեխաներ են վիրավորվում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Միաժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է մարդկանց հեռացման համար միջանցք տրամադրելու պատրաստակամության մասին։
Նրանք չկարողացան մեզ ստիպել հեռանալ շրջափակման և սովի միջոցով, իսկ այժմ նրանք դիմում են խաղաղ բնակիչների ռմբակոծման։
Ուրիշ ինչպե՞ս կարելի է սա անվանել, եթե ոչ ցեղասպանության շարունակություն»,- գրել է Վարդանյանը։