ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի. ՀՀ ՊՆ
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն-NEWSPRESS.am) առկա են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: