Ադրբեջանը «մարդասիրական միջանցքներ» է տրամադրում հայ կանանց, երեխաներին, տարեցներին․․․ Ադրբեջանի ԱԳՆ
Ճշգրիտ զենքի կիրառմամբ գործողությունների շրջանակներում անջատված են միայն օրինական ռազմական թիրախները և ռազմական ենթակառուցվածքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-Ն։
Ըստ ԱԳՆ- հաղորդագրության, ճշգրիտ զենքի կիրառմամբ գործողությունների շրջանակներում առանձնացված են միայն օրինական ռազմական թիրախները և ռազմական ենթակառուցվածքը:
«Նկատի ունենալով հայկական զինված ուժերի կազմավորումների կողմից բնակելի թաղամասերի մոտ հրաձգային զինատեսակների տեղադրումը, կոչ ենք անում տեղում խաղաղ բնակչությանը հեռու մնալ ռազմական օբյեկտներից և չաջակցել հայկական զինված ուժերի կազմավորումներին։ Համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է Արցախի բնակիչներին բջջային SMS ծառայության միջոցով։ Միաժամանակ բարձրախոսներով նախազգուշացվում է բնակչությանը և տեղեկատվական թերթիկներ են բաժանվում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կկազմակերպվի վարչական, սոցիալական, կրթական, բժշկական, կրոնական և այլ օբյեկտների պաշտպանությունն ու անվտանգությունը, որոնց անվտանգությունը երաշխավորված է Ադրբեջանի օրենքներով և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։
Կանանց, երեխաներին, տարեցներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և հիվանդներին կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կտրամադրվի խմելու ջուր և սնունդ։
Վտանգի գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր։