Բանջարեղենն ու կարտոֆիլը թանկացել են
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.0% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`31.5% գնաճ:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի`42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի 1.9 անգամ գնաճ: Սխտորի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով: