Օզբիլիսը չի մասնակցելու «Ռայո Վալեկանո» – «Լաս Պալմաս» խաղին
Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Արազ Օզբիլիսի նորամուտը «Ռայո Վալեկանոյի» կազմում հետաձգվում է, ինչպես շնորհանդեսը հետաձգվեց:
Նշենք, որ 25-ամյա կիսապաշտպանը հունվարի վերջում վարձավճարով «Բեշիկթաշից» տեղափոխվել է մադրիդյան ակումբ, սակայն, ի տարբերություն թիմի մյուս նորեկների, դեռ պաշտոնապես չի ներկայացվել:
Պաշտոնական կայքը հաստատել է տրասնֆերը, սակայն շնորհանդեսը չի կայացել, քանի որ Օզբիլիսը վատառողջ է: «Դեպորտիվո» – «Ռայո Վալեկանո»(2:2) խաղը բաց թողնելուց հետո, Օզբիլիսը չի մասնակցելու նաև փետրվարի 6-ին (ժամը 21:15) կայանալիք «Ռայո Վալեկանո» – «Լաս Պալմաս» խաղին: