Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանությանը։
«Քննչական աշխատանքների ժամանակ ոստիկանությունում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս Մարտին Ս.-ն մահացել է»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: