Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը․ կա մեկ վիրավոր․ Արցախի ՊՆ
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք ։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։