Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Քաղաքականություն

Ինչ խախտումներ են գրանցվել ընտրություններում՝ 08:00-14:00 ընկած ժամանակահատվածում

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության առաջին կեսին՝ 08:00-14:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերը․

Քվեարկության ժամանակահատվածի առաջին կեսը՝ 08:00-14:00 ժամանակահատվածն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, միևնույն ժամանակ ընտրողների զգալի պասիվության պայմաններում։

Ընտրատեղամաս դիտորդների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրվել է մեկ դեպք:

- 8/35 տեղամասում որոշակիորեն խոչընդոտվել է «Ականատես»-ի երկու դիտորդների միաժամանակյա ներկայությունը՝ հանձնաժողովի քարտուղարի և նախագահի կողմից երկու դիտորդի ներկա գտնվելու իրավաչափության վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենալու հետևանքով։ ԸԸՀ-ի հետ մի քանի անգամ կապ հաստատելուց հետո (այդ թվում՝ «Ականատես»-ի կողմից) խնդիրը կարգավորվել է մոտ 20 րոպե անց։

Ընտրողների ընտրելու իրավունքը իրացնելու հետ կապված արձանագրվել է երեք դեպք երկու տեղամասում։

- 6/06 ընտրողների ցուցակում ներառված երկու անձի տվյալները, ըստ սարքի ազդանշանի, առկա չեն եղել տեխնիկական սարքում։ Անձանցից մեկը այնուհետև կարողացել է մասնակցել քվեարկության՝ նույնականացման քարտը տեխնիկական սարքի ընթերցելուց հետո: Մյուսին չի թույլատրվել քվեարկել և առաջարկվել է ներկայացնել անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած, որ նա ունեցել է վավեր անձը հաստատող փաստաթուղթ։

- 10/02 տեղամասում ընտրողների ցուցակում ներառված անձի տվյալները բացակայել են տեխնիկական սարքում, ինչի արդյունքում անձին չի թույլատրվել քվեարկել վավեր փաստաթղթի առկայության պայմաններում։ Անձին վերադաս ընտրական հանձնաժողովից ուղղորդել են լրացուցիչ տեղեկանք վերցնելու։ Երկու դեպքերն էլ արձանագրվել են գրանցամատյանում։

Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երեք խնդիր։

- 5/2 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ընտրողներին չի տրամադրել 12 համարի քաղաքական ուժի քվեաթերթիկները։ Հանձնաժողովի նախագահի նկատողությունից հետո իրավիճակը շտկվել է:

- Նույն 5/2 ընտրատեղամասում գրանցամատյանում գրանցումները հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից իրականացվել են մատիտով։ Դիտորդի նկատառումից հետո խնդիրը կարգավորվել է։

- 7/60 ընտրատեղամասում հարաբերականորեն պակաս են եղել 4-րդ և 14-րդ համարի քվեաթերթիկները։ Դիտորդի կողմից բացահայտվելուց և բարձրաձայնվելուց հետո հանձնաժողովի նախագահը լրացրել է 4-րդ համարի քվեաթերթիկների տրցակը։

Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված չորս խնդիր։

- 1/01 ընտրատեղամասում սենյակը այնպես է կահավորված, որ լիարժեք չի կարող երաշխավորվել ընտրողների գաղտնիության իրավունքը՝ քվեախցիկների կողքին առկա է դուռ, որով ելումուտ են անում հանձնաժողովի անդամները։ Դիտորդների՝ վերակահավորելու վերաբերյալ առաջարկը մերժվել է։

- 8/38 ընտրատեղամասում չեն պահպանվել քվեատուփը փակելու և կնքելու օրենքով և ԿԸՀ որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորապես, քվեատուփը կնքված չի եղել։

- 10/12 տեղամասում քվեախցիկների կողքին առկա է դուռ, որը փակված չէ, կարող է օգտագործվել հանձնաժողովի անդամների կողմից։ Դուռը փակելու համար տնօրենի կողմից բանալի չի տրամադրվել հանձնաժողովի նախագահին։

Ընտրատեղամասում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության 6 դեպք, որոնցից որոշ դեպքերում՝ ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության նպատակով։

- 2/04 տեղամասային կենտրոնից 50 մետր շառավղով տարածքից դուրս, սակայն մեկուկես ժամ շարունակ, գտնվել է մեկ անձ մի քանի այլ անձանց հետ միասին, որոնք պարբերաբար փոփոխվել են։ Տվյալ անձը պարբերաբար դիմավորել է տեղամաս գնացող անձանց և խոսել նրանց հետ: Նա ընտրատեղամասում գրանցված է եղել որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ։ Հեռանալու մասին մի շարք հորդորներին նա բացասական է արձագանքել՝ պատճառաբանելով, որ գտնվում է իր բակում։ Հանձնաժողովի նախագահի հետ զրույցի արդյունքում նա ի վերջո հեռացել է։

- 2/30 տեղամասում նույն անձը տեղամաս է այցելել երկու անգամ, մեկ անգամ մի տղամարդու, երկրորդ անգամ՝ մի քանի կանանց հետ։ Դիտորդի լուսանկարելուց հետո տվյալ անձը լքել է տեղամասային կենտրոնը։

- 6/18 և 6/19 ընտրատեղամասերի դիմաց ներկա են եղել երեք անձիք, ովքեր զանգեր են կատարել՝ ընտրությունների մասնակիցների թվերը ճշգրտելու նպատակով: Դիտորդի կողմից դեպքը արձանագրելուց և նկարահանելուց հետո նրանք հեռացել են տեղամասային կենտրոնի տարածքից։ Այնուհետև, նշված անձինք նկատվել են նաև այլ՝ թիվ 6/32 տեղամասային կենտրոնի մոտ, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձի հետ։

- 8/40 տեղամասային կենտրոնում և դրան հարակից տարածքում շուրջ 30 րոպե ներկա է գտնվել տվյալ շենքում տեղակայված թիվ 75 դպրոցի տնօրենը՝ առաջարկելով իր օգնությունը աշխատանքները կազմակերպելու հարցում։ Հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ դպրոցի տնօրենը հեռացել է տեղամասային կենտրոնից:

- 9/22 ընտրատեղամասում արձանագրվել է կողմնակի անձի՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մարինե Մալխասյանի ներկայությունը։ Արձանագրվել են նաև հանձնաժողովի աշխատանքներին տվյալ անձի կողմից միջամտելու փորձեր։ Նա քվեարկության սենյակում գտնվել է շուրջ 40 րոպե։ Դիտորդների կողմից հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, վերջինս փորձել է դուրս հրավիրել թեկնածուին, սակայն նա անմիջապես չի հեռացել և դրսևորել է ագրեսիվ վարք։ Ի վերջո, թեկնածուն հեռացվել է ոստիկանության միջամտությամբ։

- 10/28 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը կատարել է զանգեր, նշումներ հեռախոսում, պարբերաբար հաղորդակցվել է ընտրողների հետ։ Դիտորդի արձանագրումից հետո վստահված անձը պարզաբանել է, որ մարդիկ իրեն բարևում են կամ մոտենում են, քանի որ ճանաչում են իրեն։

Հիշեցնենք, որ ընտրախախտումների ահազանգման համար գործում է https://iditord.org/elections հարթակը: