Եղել է ահազանգ, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են քվեարկել
ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոն ստացված ահազանգերը։
Որոշ ահազանգեր վերաբերել են նոր անձնագրերին, որոնք չեն ճանաչվել։ Այս տեխնիկական խնդիրը շտկվել է տեղում։
Մեկ ուրիշ ահազանգ եղել է հայերենի չտիրապետող օտարերկրացի ընտրողի կողմից։ Հրահանգվել է հանձնաժողովներին հերթականությամբ այդ մարդկանց համար ընթերցել կուսակցությունների և թեկնածուների անունները։
Ահազանգեր են եղել տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում գտնվելու վերաբերյալ։ Պարզվել է, որ միջազգային դիտորդները տեղամասային կենտրոն են ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ, որը իրավախախտում չէ։