Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը` 14653 –է, որից 89–ը`հնդիկ է
Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մարդիկ իրավունք ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու, եթե վերջին մեկ տարվա ընթացքում հաշվառված են Երևանում։ Այս մասին ԿԸՀ ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը` արձագանքոլվ քարոզարշավի ընթացքում հնդիկների մասնակցությանը և նրանց ընտրելու իրավունքին։
«Նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, բայց վերջին մեկ տարում հաշվառված են տվյալ համայնքում՝ իրավունք ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել»,-ընդգծեց Սմբատյանը։
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ այս ընտրություններում 14653 օտարերկրացիներ ունեն ընտրական իրավունք, որից 11890 ՌԴ քաղաքացիներ են, նշեց նա։
Ինչ վերաբերվում է հնդիկնեին, ապա, Արմեն Սմբատյանի խոսքով, Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89–ն է։