Երևանի քաղաքապետի ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը` ժամը 11-ի դրությամբ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ։
Ըստ այդմ, քվեարկության է մասնակցել 47.671 քաղաքացի՝ ընտրողների ընդհանուր թվի 5.78%-ը։
Համեմատության կարգով նշենք, որ 2018թ. ընտրություններին մասնակցել է 79.681 քաղաքացի (9.39%), իսկ 2017–ին` 94.254 քաղաքացի (11.19%)։