Երգչուհի Թեյլոր Սվիֆթի տան մոտ կասկածելի տղամարդու են ձերբակալել
Ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթի տան մոտ կասկածելի տղամարդու են ձերբակալել, ինչի մասին տեղեկացնում է starslife.ru-ն: Այդ պահին երգչուհին տանը չի եղել: Իրավապահների ահազանգած հարևանների խոսքերով՝ տղամարդը կասկածելի արտաքին է ունեցել:
Դեպքի վայր մեկնած իրավապահները նրան ձեռնաշղթաներ են հագցրել ու տարել ոստիկանական բաժանմունք: Մեքենան նստեցնելու պահին նա դիմադրություն ցույց չի տվել:
Նշվում է, որ ավելի վաղ նա նմանատիպ դեպքերի առնչությամբ չի կասկածվել: