Մեկ միլիոն զբոսաշրջիկ` Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ կառնավալում
Այսօր` փետրվարի 5-ին, բացվում է Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ կառնավալը: Ռիոյի իշխանությունների հաշվարկով՝ այս տարի այն կներգրավի ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկների, իսկ մասնակիցների մոտ մեկ երրորդը կժամանի այլ երկրներից: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Ավանդույթի համաձայն կառնավալը սկսվում է արարողությամբ, որի ընթացքում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը քաղաքի խորհրդանշական բանալիները տալիս է Մոմո թագավորին՝ տոնի տիրակալին, որի դերի համար ամեն տարի ընտրվում է գիրուկ և բարձրահասակ տղամարդ:
Բացմանը ներկա կգտնվի նաև հատուկ քվեարկությամբ ընտրված կառնավալի թագուհին՝ առաջին և երկրորդ արքայադուստրերի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի կենտրոնական իրադարձություններից է սամբայի դպրոցների մրցույթը: