Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Ռոբերտ Նազարյանը երբեք իր աշխատած որևէ պաշտոնում պաշտոնական դիրք չի չարաշահել. փաստաբանական թիմ

Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից անշարժ գույք և ֆինանսական միջոցներ բռնագանձելու պահանջի մասին։ Նազարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է 

«Որպես վերջինիս շահերի ներկայացուցիչ՝ անհրաժեշտ եմ համարում փաստել, որ երեկ մի շարք լրատվամիջոցներով տարածված Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ապօրինի է եւ իրականությանը չհամապատասխանող։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը այնքան էր խճճվել վաղվա քաղաքական միջոցառմանն ընդառաջ տեղեկատվությունը ճոխ ներկայացնելու  անշնորհակալ գործում, որ «Լուրեր»-ի անոնսում եւ հիմնական թողարկմանը ներկայացվեցին իրար չհամապատասխանող հակասական թվային տվյալներ՝ մի տեղ նշելով 3,9մլրդ, մեկ այլ տեղ 1,7մլրդ թվերը։

Միեւնույն ժամանակ, «Լուրեր» պատրաստողները հասկանալի պատճառներով շրջանցել էին այն առանցքային հանգամանքը, որ ՀԾԿՀ անդամներին իբր առնչվող եւ երեք տարի տեւած նախաքննությունը Ռոբերտ Նազարյանի եւ մյուսների մասով կարճվել է վերջիններիս կողմից քրեորեն հետապնդվող արարք կատարած չլինելու, այսինքն՝ արդարացման հիմքով։ Սրանով փաստվել է առնվազն երկու կարեւոր հանգամանք, եւս մեկ անգամ հաստատվել է, որ Ռոբերտ Նազարյանը երբեք իր աշխատած որեւէ պաշտոնում պաշտոնական դիրք չի չարաշահել։

Եւ երկրորդ՝ արդարացման հիմքով գործի կարճումը ինքնըստինքյան հիմնազուրկ է դարձնում դրանից բխող որեւէ գործընթաց, այդ թվում՝ վերջինիս նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը։ Ցանկանում եմ փաստել, որ Ռոբերտ Նազարյանը ունեցել է եւ ունի անբասիր վարք եւ կենսագրություն, նրա ղեկավարած շինարարական կազմակերպության կողմից է կառուցվել Երեւանի բնակարանային ֆոնդի շուրջ 15 տոկոսը, նրա ղեկավարությամբ Գյումրիում կառուցված շենքերից որեւիցե մեկը երկրաշարժի ընթացքում չի փլվել, ավելին՝ նույնիսկ չի ճանաչվել վթարային։ Հիմա հաշվենք, թե իր անբասիր աշխատանքի արդյունքում քանի հարյուր, եթե ոչ հազար կյանք է փրկել վերջինս։

Ինչ վերաբերում է իբր ապօրինի գույքի և ֆինանսների առնչությամբ ստահոդ հայտարարություններին, ապա դրանք մանրամասն վերլուծվել եւ հերքվել են մեր կողմից դատարան ներկայացրած փաստաթղթերով։

Հաշվի առնելով, որ կատարված հրապարակումների արդյունքում հանրության շրջանում ծագել է որոշ հետաքրքրություն, նախանձախնդիր լինելով Ռոբերտ Նազարյանի պատիվն ու հեղինակությունը անհարկի շահարկելու փորձերը ի սկզբանե կանխելու անհրաժեշտությունից՝ վերջինիս պաշտպանական թիմը կարճ ժամանակում պատրաստվում է հանդես գալ առկա գործընթացների ավելի մանրամասն ու հանգամանալից վերլուծությամբ»։