ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդ լինել ՌԴ–ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում
Կխաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ՌԴ–ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում, եթե կողմերը խնդրեն այդ մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում կազմակերպության պատվիրակության ղեկավար Բորիս Միշելը։
«Կցանկանայի նշել, որ մենք պարբերաբար հանդիպում ենք ՌԴ–ում մարդու իրավունքների պաշտպան տիկին Տատյանա Մոսկալկովայի հետ, տարբեր հարցեր քննարկում ձերբակալվածների, կորածների, քաղաքացիական անձանց պաշտպանության հետ կապված։ ԿԽՄԿ–ն Ռուսաստանում և Ուկրաինայի տարածքում չի մասնակցում գերիների փոխանակմանը։ Դրանով զբաղվում են երկրի իշխանությունները, մենք այդ գործընթացի մաս չենք։ Սակայն մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք կողմ, միջնորդ, եթե կողմերը մեզ այդ մասին խնդրեն», – ասել է նա։