Ստեփանակերտում ալյուրը քիչ է, հացի փոխարեն արտադրամասերը կարկանդակ են թխել (լուսանկարներ)
Ամիսներ շարունակ շրջափակված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հացի արտադրամասին ալյուրը քիչ է հատկացվել, ուստի որոշվել է կարկանդակ թխել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման անդամ Արշակ Աբրահամյանը։
«Ստեփանակերտում սա համարվում է պերաշկի և վաճառվում մեկ հատը 200 դրամով։ Երեկ ողջ գիշեր հերթ եմ կանգնել և քանի որ ալյուրը քիչ էին հատկացրել հացի արտադրամասին և որոշել էին գոնե «պերաշկի» թխել՝ վերցրեցի սրանցից», - գրել է նա՝ կից հրապարակելով կարկանդակների լուսանկարները։