Ամենաերկար սելֆիի ձողի շնորհիվ Բեն Սթիլերը հայտնվել է Գինեսի գրքում. (տեսանյութ)
Ամենաերկար սելֆի ձողն ունենալու համար Հոլիվուդյան դերասան Բեն Սթիլերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝տեղեկացնում է The Telegraph-ը։ Այս միջազգային ձեռքբերումը ընդունվել է Լոնդոնում «Օրինակելի արու-2» կատակերգության պրեմիերայի ժամանակ։
Նշենք, որ սելֆի ձողի երկարությունը կազմում է 8.5 մետր, դրա միջոցով Բենը լուսանկարվել է այլ հայտնի հյուրերի հետ։ Ավելացնենք, որ գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը այդ պահին ևս ներկա է եղել պրեմիրային, ով և հանձնել է Սթիլերին ռեկորդի գրանցման մասին հավաստագիրը։