Բախվել են Mazda-ն ու Opel-ը. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով դեպի Միկրոշրջան թաղամաս տանող «Գոռ-Ման» հանդիսությունների սրահի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած Mazda մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատւ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: