Մահացել է կոլումբացի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն․ Կասկադում «Ծխող կնոջ» քանդակի հեղինակը
91 տարեկան հասակում մահացել է կոլումբիացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն, գրում է ТАСС-ը։
Բոտերոն հայտնի է մարդկանց և կենդանիներին չափազանցված ծավալով պատկերելու համար։ Նկարչի ոճը աշխարհում անվանել են «բոտերիզմ»։
Նշենք՝ Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կան քանդակագործի երեք աշխատանքներ՝ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորը» և «Կատուն»: