ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի և Դիանա Մալենկոյի ջերմ համբույրը (տեսանյութ)
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հանրության ուշադրության կենտրոնում է ոչ միայն մասնագիտական ձեռքբերումներով ու կերտած դերերով, այլ նաև անձնական կյանքով:
Դիանա Մալենկոն տևական ժամանակ հարաբերությունների մեջ էր դիզայներ Մհեր Գալստյանի հետ, նախկինում տված հարցազրույցներից մեկում Դիանան շատ մանրամասներ չի նշել. «Միայն կասեմ, որ ես կամ նրա, իսկ ինքն իմ կյանքում, ինչի համար երկուսս շատ երջանիկ ենք»: Իսկ հարաբերությունները լրջացնելու մասին դերասանուհին նշել էր, որ դեռ շատ վաղ է, իրենք երիտասարդ են և դեռ պետք է մտածեն կարիերայի մասին, հետո նոր ամուսնանալու:
Սակայն վերջին շրջանում, Դիանայի անունը կապում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։ Խոսակցությունները զույգի միասին լինելու հետ կապված սկսեցին այն ժամանակ, երբ նրանք միասին մեկնեցին հանգստի: Դերասանուհին ժամանակ առ ժամանակ հրապարակում է իր և Էդուարդ Աղաջանյանի սիրառատ լուսանկարները: