Հրազդանի քաղաքապետը, հանրապետականների «դաբրոն» գրպանում, անտեսում է հրազդանցիներին. (տեսանյութ)
Ապրիլին Հրազդանում քաղաքապետ են ընտրելու: Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հավականում է չորրորդ անգամ ընտրվել: Ինչպես ժողովուրդը կասեր` վերևից «դաբրոն» կա:
Newspress.am-ին Արամ Դանիելյանը վստահեցրեց, որ քաղաքի զարգացման համար մի շարք աշխատանքներ է կատարել: Մեզ հետ զրույցում նրան հակադարձեցին հրազդանցիները՝քաղաքապետը միայն կենտրոնն է շենացրել, քաղաքի այլ հատավածների մասին մառոցել է:
Միայն Կոճոռ, Երիտասարադական, Վանատուր, Միկրոշրջան թաղամասերով անցնելը բավարար է համոզվելու համար՝ ասֆալտապատման, կոյուղագծի հետ կապված հարցեր կան: Երկարամյա քաղաքապետը արդարանում է` մեղք չունի, այս տարի, օրինակ Երիտասարդական թաղամասում խոստանում է բարեկարգումներ կլինեն, վստահեցնում է կոնկրետ ծրագրեր կան: Հրազդանցիներն էլ հակադարձում են` քաղաքապետը ընտրությունից ընտրություն խոստումներ է տալիս, բայց էական փոփոխություններ չեն լինում:
Մանրամասները՝ տեսանյութում