Միացյալ Նահանգները չգիտի, թե ինչպես պետք է միասին «տանգո պարել». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չգիտի ինչպես «տանգո պարել» միասին և փորձում է բոլոր հարցերը լուծել ուժի դիրքերից։ Նրա խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը:
«Ինչ վերաբերում է ամերիկացիներին, նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչպես պարել այս տանգոն: Իհարկե, սա հիասքանչ, զարմանալի երաժշտություն է և գեղեցիկ շարժումներ, սակայն Միացյալ Նահանգները փորձում է ամեն ինչ լուծել ուժի դիրքերից»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինանոցը ներառում է պատժամիջոցներ, ինչպես նաև ռազմական ուժի կիրառում։