Պոլիտեխնիկի ուսանողներին ասել են, որ Ավինյանի հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից բացակայությունը չի գրանցվի (լուսանկար)
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։
«Անկախ դիտորդի» տեղեկություններով` ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։
- Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով։