Սոչիում մեկնարկել են Պուտին-Լուկաշենկո բանակցությունները
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Սոչիում։ Այս մասին հաղորդում է «Pool of the First» Telegram ալիքը։
Երկու երկրի ղեկավարների բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու միջազգային օրակարգը և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև համատեղ անելիքները տնտեսության մեջ։
Նախօրեին հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Լուկաշենկոյի այցի առանցքային մասը լինելու են ՌԴ նախագահի հետ բանակցությունները։ Քաղաքական գործիչները կքննարկեն նաեւ ներմուծման փոխարինման ոլորտում ծավալուն աշխատանքները։