«Ալ-Քաիդա»-ն սպառնացել է Ֆրանսիային և Շվեդիային
«Ալ-Քաիդա»-ն սպառնացել է հարձակվել Ֆրանսիայի և Շվեդիայի գործակալությունների վրա: Այս մասին հայտնում է ֆրանսիական Figaro-ն։
Պարբերականը նշում է, որ երկու երկրի դեմ ուղղված սպառնալիքները կապված են Շվեդիայում Ղուրանի հրկիզման արշավների հետ։
Կազմակերպությանը զայրացրել է նաև Ֆրանսիայի որոշումը՝ արգելել դպրոցներում մուսուլմանական աբայաներ (հագուստի տեսակ) կրելը: