Դավադրություն կա․ Լավրովը՝ ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների թեմայի շուրջ իսկական դավադրություն է ի հայտ գալիս։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ տարբեր նախաձեռնություններ են առաջ քաշվել։
«Այսպիսով, այսպես կոչված բանակցությունների թեմայի շուրջ իրական դավադրության և կեղծ դիվանագիտության միջոցով ամեն ինչ տակնուվրա անելու փորձեր են ի հայտ գալիս»,- ասել է Լավրովը։
Մինչ այս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ կարդացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների մասին և այն տարօրինակ անվանել։ Նա հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ցանկացած բանակցություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուստի հնարավոր բանակցությունների համար առաջին քայլն այն է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է չեղարկեն «այս հրամանագիրը, որն արգելում է բանակցությունները»։