Թուրքիայում խոշոր հրդեհի հետևանքով մեծ թվով զոհեր և վիրավորներ կան
Թուրքիայում հրդեհի պատճառով 9 հոգի մահացել, 25 հոգի վիրավորվել են: Տեղեկացնում է haberler.com կայքը:
Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե քաղաքի Ջուդի թաղամասում բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով 9 հոգի մահացել, 25 հոգի վիրավորվել է: Հրդեհի պատճառները դեռ ուսումնասիրվում են:
Դեկտեմբերի 14-ից Ջիզրե քաղաքում փողոց դուրս գալու դեմ արգելք է դրված և բախումներն այդ քաղաքում մինչև այժմ շարունակվում են:
Դրանց պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակին չեն կարողացել իրականացնել: Հրդեհի բռնկումից ժամեր անց միայն հրշեջներն ու փրկարարները կարողացել են մարել հրդեհը և դուրս բերել մարդկանց: Շտապօգնությունը ևս ուշացումով է ժամանել, սակայն աշխատել է ուժեղացված ռեժիմով: