Մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է
Մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Յանա Նիկոլաևնա Զելենսկայան, որը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել:
Կնոջ մասին գրառում է արել Ալեքսեյը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Նա չկարողացավ ապրել առանց դստեր․ նա չապրեց»,-գրել է Ալեքսեյը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մահացել էր նաև բլոգերի դուստրը։
Նշենք, որ Ալեքսեյը ակտիվ լուսաբանում է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները՝ դեռ 2018 թվականից սկսած։