Հրաբխի ժայթքում` Ճապոնիայոմ
Ճապոնական հարավարևմտյան Կագոսիմա պրեֆեկտուրայում (Կյուսյու կղզի) ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխն։ Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը։ Մասնագետները հորդորում են բնակիչներին՝ չմոտենալ հրաբխին։
Ժայթքմանը տրվել է վտանգավորության երրորդ աստիճան։ Նշենք, որ հրաբուխը «Սենդայ» ԱԷԿ-ից գտնվում է ընդամենը 50 կմ հեռավորության վրա։ Այս պահին խառնարանից մի քանի տասնյակ մետր բարձրությամբ եռացող լավա է դուրս ժայթքում։ Երկնքում սև ծխի կուտակումներ են եղել։
Այս հրաբուխը համարվում է Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Ավելացնենք, որ այն կարող է տարեկան գրանցել մինչև 100 թույլ ժայթքում, սակայն, որպես կանոն, միայն մոխիր է արտանետում։