Էջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է
Սպորտ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է հաշմանդամային սպորտում մեդալների արժանացած մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք վերջերս հաջող ելույթներ են ունեցել միջազգային տարբեր հարթակներում և մեդալներ նվաճել:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի պարալիմիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» նախագահ Գրիգոր Գրիգորյանը, մարզիկներ, մարզիչներ, պարալիմպիկ կոմիտեի և ՀԿ-ների այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել տարվա ընթացքում գրանցած հաջողությունների ու նվաճումների առթիվ:

«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ հաշմանդամային սպորտում ևս պետք է հաջողություններ ունենանք, և պետության կողմից վերջին տարիների ֆինանսավորման ավելացումները պետք է տան իրենց արդյունքը: Շատ ուրախալի է, որ մի քանի ուղղություններով դրական արդյունքներ ունենք: Սա վկայում է այն մասին, որ հաշմանդամային սպորտը մեր երկրում նույնպես զարգանում է, ու մենք կարող ենք դրական ակնկալիքներ ձևավորել նաև Պարալիմպիկ խաղերի մասնակցության հետ կապված: Վստահեցնում եմ՝ բոլոր նախաձեռնություններում Կառավարությունն՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեր կողքին է: Մենք պատրաստ ենք քննարկել նաև բոլոր հարցերն ու խնդիրները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մարզիկներին շնորհավորել և կատարած մեծ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Այս հաջողություններն իսկապես ոգևորիչ են և հույս են տալիս, որ մենք վերջապես Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին մասնակցելու ենք պատշաճ թիմով: Ունենք մարզիկներ, որոնք շատ մոտ են վարկանիշները լրացնելուն և կարող են ուղեգիր ապահովել: Այս ասպարեզում այսօր իսկապես շատ լուրջ տեղաշարժ կա, ինչն ուրախացնում է: Քննարկում ենք նաև միջազգային մրցաշար ընդունելու հնարավորությունը: Երբ ենթակառուցվածքներն ավելի լավ տեսքի բերենք, ինչն արդեն ընթացքի մեջ է, կկարողանանք նաև միջազգային մրցումներ անցկացնել հաշմանդամային սպորտի ասպարեզում: Պետությունն այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է կատարում: Հուսով եմ՝ մոտ ապագայում մեր մարզիկներն ավելի հարմարավետ պայմաններ կունենան: 2024 թվականն օլիմպիական տարի է: Ամեն ինչ կանենք, որ այս ասպարեզում ևս լավ թիմով մեկնենք Փարիզ»,- ասել է Կարեն Գիլոյանը և հաջողություններ մաղթել մարզիկներին:

Հանդիպման ընթացքում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են մարզիկների համար վիտամինների տրամադրմանը, բժշկական հետազոտությունների, մարզահագուստի, ինչպես նաև մրցաշարերի մասնակցության համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է՝ վերոնշյալ հարցերը հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված նախարարության մտահոգությունների և առաջնահերթությունների տիրույթում են, և սահմանված ժամկետներում լուծում կստանան:

Անդրադառնալով միջազգային մրցաշարերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականների մասնակցության և կազմի ձևավորման հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ թիմերի ձևավորման նպատակով անհրաժեշտ է անցկացնել Հայաստանի առաջնություններ կամ ստուգողական մրցաշարեր, որոնց մասին շահագրգիռ բոլոր կողմերը նախապես պետք է տեղեկացված լինեն ու մասնակցության իրավունք ունենան՝ ազնիվ ու արդար մրցակցության ապահովման նպատակով:

Հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ լինել միասնական ու համատեղել ջանքերը՝ ի շահ հայկական սպորտի համընդհանուր հաջողությունների:

Հաշմանդամային սպորտի ներկայացուցիչները վերջին շրջանում մի շարք խոշոր մրցաշարերի են մասնակցել: Մասնավորապես, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում պարաբազկամարտի աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով): ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:

Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը և հայրենիք վերադարձել 2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալով:

Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը ջախջախիչ հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Սենիկը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել աշխարհի չեմպիոն: Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։ Մեծահասակների կարգում արծաթի մեդալակիր է դարձել 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը:

Երիտասարդների պայքարում 97 կգ քաշային Մուրադ Գասպարյանն արծաթե մեդալ է նվաճել ազատ, բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, իսկ Գաբրիել Ամիրխանյանը 72 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Արման Ասատրյանը։ Պատանի ըմբիշը հանդես է եկել նաև ազատ ոճում ու բրոնզե մեդալ նվաճել: 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սողոյանն էլ նույն տարիքային խմբում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև Դուբայում անցկացված պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել։ 49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով գրավել է երկրորդ տեղը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը ցույց է տվել 4-րդ արդյունքը։