Հակառակորդը Ճանկաթաղի ուղղությամբ ավելի քան 1 ժամ շարունակ խախտել է հրադադարը. հայկական կողմում կորուստներ չկան. Արցախի ՊԲ
Սեպտեմբերի 14-ին ժամը 15։10-ից ժամը 16։20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։