«Կշրջափակեն և կոչնչացնեն». ամերիկացի հետախույզը կանխատեսել է, որ ռուս զինվորականները շուտով կհաղթեն Ուկրաինայի հյուծված բանակին
Նախկին հետախույզ Ռիտերը հայտարարել է, որ ռուսական բանակը շրջապատելու և ոչնչացնելու է Ուկրաինայի զինված ուժերը:
«Լավ զինված և պատրաստված ռուս զինվորականները շուտով ամբողջությամբ կհաղթեն Ուկրաինայի հյուծված բանակին»,- ասել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը Danny Haiphong YouTube-ի ալիքին տված հարցազրույցում։
«Նրանք (Ուկրաինայի Զինված ուժերը-խմբ.) սպառել են իրենց ողջ ուժը: Նրանք չունեն զինվոր, տանկ, հետևակի մարտական մեքենաներ, ոչինչ չի մնացել: Նրանք նոր են մարտի նետել վերջին երեք ռազմավարական բրիգադները, որոնց ուկրաինական գլխավոր շտաբը պահում էր ռեզերվում < ...> Գիտե՞ք` որտեղ են հիմա այս երեք բրիգադները, հենց տեղում ոչնչացվում են, նույնիսկ ոչ մի տեղ չեն առաջացել»,- նշել է նա։
Ռիտերն ընդգծել է, որ ռուսական բանակը անձնակազմի և տեխնիկայի զգալի առավելություն ունի, ուստի Ուկրաինայի զինված ուժերը պարզապես դիմադրելու հնարավորություն չունեն։
«Եթե Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն այժմ ձախողվի, ապա նրանց համար ամեն ինչ ավարտված է: <…> Նրանք կշրջապատվեն և կոչնչացվեն», - եզրափակել է հետախույզը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ հակահարձակման մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 71 հազարը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի ուղղությամբ չեն հասել իրենց նպատակներին։