Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել. քննարկվել են Ռուսաստանի հարաբերություններն ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի հետ։
«Այսօր մենք ունենք մի քանի հարց, դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովմանը» - ասել է պետության ղեկավարը՝ բացելով հանդիպումը։
Դրանից հետո Պուտինը զեկուցման խոսք է տվել Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին։