Թուրքիայում 7 ամսվա ընթացքում 280 ուժային և 198 քաղաքացիական անձ է մահացել
Թուրքիայում 2015 թվականի հուլիսի 20-ից մինչև 2016 թվականի փետրվարի 4-ը 280 ոստիկան և զինվոր է զոհվել: Տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
Թուրքիայում Զոհված զինվորների կանանց և երեխաների պաշտպանության և օգնության կազմակերպության տվյալներով 2015 թվականի հուլիսի 20-ից մինչև 2016 թվականի փետրվարի 4-ը 280 ուժային և 198 քաղաքացիական անձ է զոհվել, չհաշված ահաբեկիչ համարվող PKK անդամները:
Վերոհիշյալ կազմակերպության նախագահ Իսմայիլ Քումարտաշլըն տեղեկացրել է, որ կազմակերպությանը դիմող ընտանիքների թիվը գնալով մեծանում է: Կազմակերպությանը դիմում են ոչ միայն զոհված զինվորների և ոստիկանների ընտանիքները, այլ նաև բախումների ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքները:
Բախումների ընթացքում զոհված քաղաքացիական անձանցից 198 հոգուց 39-ը երեխա է, իսկ 29-ը կանայք: